Տորթը թխելու համար մեզ պետք կգա.
Փափկած կարագի մեջ հարել նախ շաքարը մինչ միասեռության հասցնելը: Հետո հավկիթները ավելացնել միասեռ զանգվածին: Փխրեցուցիչով հագեցած ալրային չոր զանգվածը ավելացնել մասսային ու տրորելով ստանալ պինդ խմոր, որն էլ կբաժանենք հինգ գնդիկների:
Գնդիկները ցելաֆոնապատել ու թողնել հանգստանալու: Հետո գնդերը բացել, կաղապարով միաչափ կլորակներ ստանալ ու թխել:
Կրեմային մասսան ստանում ենք հետևյալ մթերքներից.
Կրեմային մասսան ստանում ենք հարած կարագի, շաքարի փոշու, եփած խտացրա կաթի ու կակաոյի միասեռ հարած զանգվածից:

Շերտերը կրեմապատել հետևյալ սկզբունքով. նախ հարկ է մրգային եփուկով՝ ջեմով պատել տորթային շերտը, ապա հաջորդ շերտը կրեմով պատել, կրեմապատ կողմով շերտը դնել ջեմապատ շերտի վրա ու նման կերպ շարունակել հավաքել տորթը մինչ շերտերի ավարտը: Վերջին շերը պետք է լինի ջեմապատ:

Տորթի կողքերը պատել կրեմային խառնուրդով, հետո նաև փշրանքներով: Մինչ տորթը կսառի, պատրաստենք շոկոլադային մածուկ, որն էլ կլցնենք ջեմապատ տորթի մակերեսի վրա: Վերջում ընկույզի մարնատա հատիկներով ձևավորել: