«Նիկոլ, աղջիկս չէր կարողանում խոսել, էնքան էր լացել․․․»

Լրագրողներից Նանա Սարգսյանն անասելի հուզումնառատ գրառում է արել իր սոցհարթակում։ Նա պատմել է, թե ինչ հույզերով ու ապրումներով է իր դուստրը վերադարձել Եռաբլուրից։ Լրագրողը դիմում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ հենց նրան է համարում տեղի ունեցածի հիմնական պատասխանատուն։

Նանա Սարգսյանը մասնավորապես գրում է հետևյալը․ «Նիկոլ, էսօր աղջիկս՝ 17 տարեկան, իր ընկերների հետ՝ 17 տարեկան, գնացել էին Եռաբլուր՝ Աբի ախպոր մոտ։

Հետո փորձել ա փնտրել իր թաղի ընկերների շիրիմները։ Միայն Դենոյինն ա գտել, Վլադինն ու Գոռինը չի գտել, Նիկոլ։ Գիտե՞ս, իրար հետ են մեծացել, նույն բակում, տղերքը իրենից երկու տարի մեծ էին։ Նույն դպրոցն էին հաճախում։

Նիկոլ, աղջիկս չէր կարողանում խոսել էնքան էր լացել ու մեղավոր էր իրեն զգում որ․․․ Նիկոլ, էս ինչ արեցիր էս սերունդի հետ, Նիկոլ։ Քո հետ ի՞նչ լեզվով խոսեմ, այ Նիկոոոոոոոլ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: