Այսօր Իրավունք թերթի լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա է հшրձակվել Հակոբ Արշակյանը։ Դեպքից անմիջապես հետո լրագրողն իր սոցհարթակով ուղիղ եթեր է դուրս եկել՝ պատմելով դեպքի մասին։

Նա պատմել է, թե ինչպես է մտել սրճարան, տեսախցիկը միացրել է՝ տեսնելով սրճարանում նստած նախարարին, մոտեցել է նրան, հարցրել, թե նա ինչու է իր աշխատանքային ժամին սրճարանում։

Հ․ Արշակյանը պատասխանել է, թե նա աշխատում է նաև գիշերը և իր համար աշխատանքային են բոլոր ժամերը՝ խնդրելով անջատել տեսախցիկը։ Տեսախցիկն անջատելուց հետո Արշակյանը, ըստ լրագրողի, վիրшվորել է իրեն՝ ասելով, որ այս մասին չի մոռանա։

Ի պատասխան նախարարի խոսքի՝ լրագրողը ասել է, որ նա իրավունք չունի իր հետ նման կերպ խոսել։ Լրագրողը բարձրացել է վերև, քիչ հետո նրա հետևից եկել է Հ․ Արշակյանը, հшրվածել նրան, վնшսել լրագրողի հեռախոսն ու համակարգիչը։

Լրագրողի՝ այս դեպքի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։