Մոնիկա Նազարյանը շարունակում է ուրախացնել իր նոր կատարումներով․ ահա թե ինչ տեսանյութ է տեղադրել նա

Մոնիկա Նազարյանը շարունակում է իրեն հետևող օգտատերերին ուրախացնել իր նորանոր կատարումներով։ Մոնիկայի ձեռագիրը հատկապես ինքնատիպ է նրանով, որ նա չի շեղվում ազգային երաժշտությունից, ազգային մշակույթից։

Երգչուհու հերթական տեսանյութը Արարատյան դաշտից է։ Նա նայում է վսեմաշուք Արարատին և երգում նրա ձյուներին նվիրված գեղեցիկ երգերից մեկը։ Երգչուհին նաև խոստանում է նոր կատարումներով առաջիկայում ուրախացնել իր հետևորդներին։

Նշենք, որ Մոնիկան աբստրակտ մտածողության տեր երգչուհի է։ Ցանկացած նոր վայր այցելություն, ցանկացած գեղեցիկ տեսարան նրան կարող է երգելու տրամադրություն հաղորդել և երգեցնել։

Հիշեցնենք, որ մարտի վեցին երգչուհին ունեցել է մենահամերգ, որը կայացել է Արամ Խաչատրյանի անունը կրող համերգասրահում։ Հետագայում երգչուհին իր շնորհակալական խոսքն էր հայտնել իրեն ուղղված ջերմության ու փոխանցած դրական էներգետիկայի համար։

Մոնիկայի տեղադրած վերջին տեսանյութը Արարատյան գեղատեսիլ դաշտավայրից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: