Միհրան Ծառուկյանն իր երկրպագուներին շատ չի սպասեցնում կամ ձանձրացնում։ Հասկանալով, որ իր մատուցմամբ ցանկացած նոր գործ մեծ հետաքրքրությամբ է սպասվում, երգիչը պարբերաբար հանդես է գալիս նորություններով։

Ահա այս գիտակցումով էլ նա նոր երգ է հրապարակել իր յութուբյան ալիքում։ Երգը նա ժամանակին կատարել է իր համերգի ժամանակ, իսկ այժմ կտրել է համերգի այդ հատվածը և ներկայացրել երկրպագուներին։

Երգը վերնագրված է «Թալիսմանս»։ Այն շատ ռիթմիկ ու աշխույժ մեղեդի ունեցող երգ է։ Երգի աշխույժ երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերը հեղինակել է ոչ պակաս հայտնի Գրիգոր Կյոկչյանը։

Նշենք, որ երգիչն առաջիկայում պատրաստվում է բոլորովին նոր գործով հանդես գալ։ Այն լինելու է դարձյալ Գ․ Ալթունյանի հետ համագործակցությամբ, իսկ այդ մասին նրանք արդեն ակնարկային հրապարակումներ են անում։

Միհրանի յութուբյան իր ալիքում ներկայացված գեղեցիկ ու ռիթմիկ երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։