Զարուհի Փոստանջյանը արտասահմանից վերադարձել է հայրենիք։ Օդակայանում նա որոշ խնդիրներ է ունեցել իր քովիդ թեստի հետ կապված։ Նախկին պատգամավորը տեսանկարահանում է կազմակերպել օդակայանում, որտեղ ներկայացնում է իր խնդիրը։

Տեսանյութում Զ․ Փոստանջյանը ներկայացնում է իր դժգոհությունը՝ հարցեր ուղղելով նախ տեղում գտնվող ոստիկանին, ապա նաև համաճարակաբանին, ով նույնպես տեղում է։ Տեսանյութից հասկանալի է դառնում, որ համաճարակաբանն առաջարկել է երկու տարբերակ։

Զ․ Փոստանջյանն իսկզբանե ընտրել է շտապօգնության տարբերակը։ Սակայն նկարահանման ժամանակ խուսափողական արտահայտություններ է անում՝ նախ ասելով, թե իր փոխարեն են այդ ընտրությունը կատարել, ապա ընդունում է, որ ինքն է նման որոշում կայացրել։

Տեղի ունեցածը Զ․ Փոստանջյանը բնորոշում է որպես թուրքական մաքսակետի առկայություն։ Նա բավականին բարկացած է, որ իր հայրենիքում չի կարողանում ազատ տեղաշարժվել։ Այլ մանրամասներ՝ Զ․ Փոստանջյանի տեղադրած կոնֆլիկտային տեսանյութում, որը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։