Հրամարավետությունից շաբաթներ շարունակ կամովին զրկված շատ կամավորական սահմանապաներ, տեսնելով երևանյան իրադարձությունները, առավոտյան բարիլույսյան ողջույնի խոսք հղել հայ ազգին, մասնավորապես նրանց, ովքեր ակտիվ են այս օրերին և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։

Նրանք կռվասեր բոլոր բոլորին կանչում են իրենց մոտ, որ գոնե իրենք մի փոքր հանգստանալ կարողանան։ Նրանք հրավիրում են ակտիվ անհնազանդներին, որ իրենց փոխարեն մի քիչ էլ իրենք կանգնեն ու տեսնեն, թե ինչեր են անում մեր սահմանապահները։

Հիշեցնելով նախորդ տարվա մեր պայծառ սերնդի զոհվելու փաստը, սահմանապահները շեշտում են՝ նպատակն այն էր, որ ապրողներն ապահով ու կանգուն մնան, սակայն նրանց համար անընդունելի է նման վարքագիծը, աթոռակռիվն ու ներքաղաքական լարվածությունը։

Սահմանապահները, մատնացույց անելով խաչին, այն համոզմունքն են արտահայտում, որ այն միշտ մեր ժողովրդի թիկունքին է։ Կրկնելով կանչի հրավերը՝ հիշեցնում են, որ մղվող պայքարն իրենց պարագայում հակառակորդի դեմ է։ Կամավոր սահմանապահների առավոտյան ուղերձի տեսանյութը կցված է ստորև։