«Անարդարացիորեն վիրավորում ու անարգում ես շատերին, ում համար սա մեծ ցավից բացի նաև անձնական ողբերգություն ա․․․» Լևոն Քոչարյանի արձագանքը

Արամ Գևորյանը «Պատերազմից հետո պարզվեց, որ Արցախի հանդեպ անտարբեր գտնվեցին գրեթե բոլորը. Արցախն ազատագրողները, Արցախի համար եղբայր, հայր ու ընկեր կորցրածները, Արցախի անկախությունը կերտածները» վերտառությամբ գրառում է հրապարակել, որին ի պատասխան Լևոն Քոչարյանը գրել է․ «Արամ ջան, ի՞նչ ա նշանակում նշանակում Շուշին ազատագրողները Շուշին հանձնեցին:

Չէ՛, եղբայր, Շուշին ազատագրողները չեն հանձնել Շուշին, ու նման բաներ ասելով, ընդհանրացնելով, «դե բոլորն էլ մեղավոր են, 30 տարի…» Շուշին հանձնողներից ու մեզ պարտության տարածներից մեղքը գցելա ստացվում: Միգուցե դա չես ուզում անել, բայց ստացվումա էդպես: Կամ ի՞նչ ա նշանակում ոչ մեկի ծպտունը դուրս չեկավ, ոչ մեկդ Արցախի կորստի դարդից չմեռավ: Այսինքն էդ ա՞ չափանիշը:

Էն, որ քանի տարի մինչև պատերազմը պայքար էր տարվում տարատեսակ զոհողությունների գնով, առանց ընկրկելու, հանձնվելու, ավելի հարմար տարբերակ ընտրելու, էս ամենի մասին զգուշացվում էր, ասվում էր, թե սա ուրա տանելու, ինչ ա լինելու վերջը, դա հե՞չ: Էն, որ մեծ մասը թքած ուներ, իրենց կոմֆորտ զոնայից չէին ուզում դուրս գային, չտեսնելու էին տալիս, իսկ Ստեփանակերտում հազարներով ծափահարում էին մեկին ով նույն պահին ինչ ուզում անում էր Արցախի հաղթանակների հիմքում կանգնածների հետ:

Սա մեծ ցավով եմ ասում: Ու մեկ էլ լինումա էն ինչ լինումա, ու հիշում են Շուշին ազատագրողներին, թե բա բավարար չի իրանց արածը, անուն կպցնում ու մի հատ էլ մեղադրում, մատ են թափ տալիս մարդիկ ովքեր մեծ հաշվով բան չունեն արած:

Եղբայր, լավ գործ ես անում, էլի եմ ասել, շնորհակալություն էլ եմ հայտնել, ապրես շատ, բայց էս տեսակ գրառումով, թացը չորի հետ խառնելով, անարդարացիորեն վիրավորում ու անարգում ես շատերին, ում համար սա մեծ ցավից բացի նաև անձնական ողբերգություն ա»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: