«Այսօր մեր դասարանի ծնողներից մեկը ԿԳՄՍ֊ի հրապարակումների մեկի տակ փորձել էր վարկաբեկել Ջոն Կիրակոսյանի թիվ 20 դպրոցի տնօրենին և աշխատակազմին, ինչ֊որ․․․»

Մարինա Ադուլյան-Անդրյանը գրել է․ «Այսօր մեր դասարանի ծնողներից մեկը ԿԳՄՍ֊ի հրապարակումների մեկի տակ փորձել էր վարկաբեկել Ջոն Կիրակոսյանի թիվ 20 դպրոցի տնօրենին և աշխատակազմին, ինչ֊որ անիմաստ ու անհիմն սուբյեկտիվ կարծիք արտահայտել, որը ոչ մի կերպ իրականությանը չի համապատասխանում։

Ինձ գիտեք՝ եթե որևէ բան անարդար լիներ, վաղուց էի բարձրաձայնել։ Այնինչ թե տնօրենը, թե անձնակազմը ընտանիքի անդամների պես կանգնած են յուրաքանչյուր երեխայի կողքին և օգնում են բոլոր հարցերում։ Դրա վկայությունը հարյուրավոր մեկնաբանություններն ու շնորհակալական խոսքերն են, որ հնչել են նույն գրառման տակ Անահիտ Խոսրովյանի և դպրոցի հասցեին։

Չենք կարողանում մեր մեջ սխալները գտնել, մշտապես փորձում ենք դրանք ուրիշների ուսերին դնել։ Այդպես երևի հեշտ է ապրել։ Հատուկ նշում եմ նաև նախարարին, պատրաստ եմ անարդարության դեմ պայքարել ու բոլոր կառույցներում այս նույն խոսքերը կրկնել։

Մի օր երևի կպատմեմ, թե տիկին Խոսրովյանն ինքն էլ չիմանալով մեկ բառով ոնց է փոխել ներաշխարհս, երբ ես էի սովորում նույն դպրոցում։ Յուրահատուկ մանկավարժ է։ Օրինակելի։ Չի կարելի մի ամբողջ կյանքի աշխատանք անիմաստ վարկաբեկել»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: