Այս աղանդերից ավելի նուրբ ոչինչ չեմ փորձել. բեզեով ռուլետ, որը կխենթացնի բոլորին

Բեզեով այս ռուլետն իրապես կխենթացնի բոլորին, որովհետև այն շատ նուրբ է, փափուկ և անմահական համ ունի։ Անպայման փորձեք պատրաստել և վայելել այս հրաշքը:

Անհրաժեշտ է

Սպիտակուց՝ 6 հատ

Լիմոնի աղ՝ 1 պտղունց

Շաքարի փոշի՝ 200 գ

Կրեմ

Սերուցք 33 տոկոսանոց՝ 150 մլ

Կաթնաշոռային պանիր՝ 200 գ

Շաքարի փոշի՝ 70 գ

Մրգեր ու հատապտուղներ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Սպիտակուցներին ավելացրեք լիմոնի աղը և սկսեք հարել ցածր արագությամբ։ Հենց զանգվածը մի փոքր կուռչի, աստիճանաբար փոխեք արագությունը՝ բարձրացնելով այն: Երբ սպիտակուցները պնդանան, աստիճանաբար ներմուծեք շաքարի փոշին: Թխելու համար նախատեսված թուղթը դրեք ջեռոցի կաղապարի մեջ և վրան լցրեք սպիտակուցը՝ տարածելով ողջ տարածքով հավասարաչափ: Տակը դրեք ջեռոցի ցանցը և թխեք 160 աստիճանի ներքո՝ 15 րոպե: Սառեցրած սերուցքին ավելացրեք կաթնաշոռային պանիրն ու շաքարի փոշին և հարեք ձեռքի հարիչով մինչ ուռչի:

Բիսկվիթի պատրաստությունն ստուգելու համար նայեք նրա վերևի հատվածին այն պետք է կեղևով ծածկվի, բայց հետևեք, որպեսզի չչորանա։ Հետո զգուշորեն շուռ տվեք կաղապարը սիլիկոնային գորգիկի կամ սրբիչի վրա և հանեք թուղթը: Վրան լցրեք կրեմ՝ մի փոքր թողնելով զարդարելու համար՝ 1 ճ/գ: Կրեմի վրա դրեք հատապտուղները ու մրգերը: Ռուլետ փաթաթեք, վերև գծով կրեմ դրեք և զարդարեք հատապտուղներով և անանուխի թերթիկներով։ Թողեք սառնարանում մի քանի ժամով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: