«Ամենամեծ սխալը, որ կարող են անել հայերը․․․»

Վահրամ Սողոմոնյանը, անդրադառնալով հայաստանյան ներքին խմորումներին ու առկա անհստակ քաղաքականությանը, գրում է հետևյալը․ «Ամենամեծ սխալը, որ կարող են անել հայերը, դա աշխարհին խառը ուղերձներ հղելն է։

Ադրբեջանի ֆանտազիաները ծնվում են քո դիվանագիտության մեսիջների անհստակությունից ու Արցախի տնտեսական հետամնացությունից։ Այսինքն անկախ նրանից խաղաղասեր ես, թե անզիջում ազգայնական, պետք է շտապ ձեռնամուխ լինես պետական ինստիտուտների վերականգնմանը։

Եթե դու ստեղծում ես արդիական կրթական համակարգ ու լավ ապրելու տեղ Արցախում, դա ամենահստակ մեսիջն է Ադրբեջանին էլ, մյուսներին էլ։ Իմ զրույցներից պարզ է դառնում, որ շատերը Երևանում չեն պատկերացնում, ինչ կարող են անել Արցախի համար։

Այդ թվում նաև ոչ միայն պետական, այլ նաև հասարակական կազմակերպությունները, որ կարծում եմ համարժեք չեն գործում առկա իրավիճակին։ Էս վիճակը պետք է արագ փոխել»,- իր մտահոգություններն արտահայտող հրապարակումն ավարտել է Վահրամ Սողոմոնյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: