Մարալ Նաջարյանը հայկական միջավայրում հայտնի դարձավ այն ժամանակ, երբ խոսվեց այն մասին, որ Մարալը գերության մեջ է գտնվում Ադրբեջանում։ Ադրբեջանից Մարալը Լիբանան գնալու ցանկություն էր հայտնել, երբ իրեն ազատելու հրաման էր եկել։

Մի քանի ամսի Լիբանանում անցկացնելուց հետո Մարալը կրկին հայրենիք է վերադարձել։ Նա Երևանին մոտ գտնվող մի գյուղում տուն է վարձել, որի համար 60 հազար դրամ է վճարում։ Մարալը ամեն օր Երևան է գալիս մատնահարդարման դասընթացների։

Նա ցանկանում է շուտով մասնագիտական և աշխատանքի անցնել, սակայն ներկայումս ունի լուրջ խնդիրներ և բոլորի օգնության կարիքը, քանի որ նրա մոտ ծնկի հատվածում բոբոքվածություն է ախտորոշվել ու նա դժվարանում է քայլել։

Մարալի որդին ևս ունի առողջական խնդիրներ․ նրա մոտ էլ ողնաշարի հետ է կապված խնդիրը։ Նշենք, որ այսօր նաև Մարալի ծննդյան օրն է։

Հայրենիքում սեփական բնակարանն ունենալու և սեփական աշխատանքով ապրուստ վաստակելու իր երազանքն իրագործելու համար այսօր Մարալն ունի որոշակի ֆինանսական աջակցության կարիք։