Սևակ Ամրոյանը վեց ամիս է, ինչ ամուսնացած տղամարդու կարգավիճակ ունի։ Այս վեց ամիսների ընթացքում Սևակը կնոջ՝ Լուսինեի հետ հասցրել է լինել տարբեր վայրերում, նրա հետ հաճելի ժամանց է անցկացրել, որի մասին երբեմն գրել է նաև համացանցում։

Սևակը Լուսինեի հետ միասին եղել է նաև Բարսելոնայում։ Բարսելոնայի գեղեցիկ վայրերից մեկում արված ռոմանտիկ լուսանկարով էլ Սևակը կիսվել է իր հարթակում՝ նշելով, որ արդեն վեց ամիս է, ինչ նա սիրելիի հետ ընտանիք է կազմել։

Նշենք նաև, որ բացի անձնական կյանքի կարևոր փոփոխություններն ու հաճախակի ճամփորդությունները, Սևակը մեծ ժամանակ է հատկացնում նաև ստեղծագործական աշխատանքներ կատարելուն։ Այդ է պատճառը, որ նա մեկը մյուսի հետևից նոր ստեղծագործությունների պրեմիերաներ է հանրայնացնում։

Սևակը նաև հաջողությամբ համագործակցային գործունեություն է ծավալում, դուետներ է կատարում տարբեր հայտնի արտիստների հետ՝ ներկայացնելով ինքնատիպ ոճ ու երաժշտական որակ։