44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Ղազարյանը նշանվել է․ լուսանկարներ և մանրամասներ

Տիգրան Ղազարյանը արցախյան վերջին մարտերի կամավորներից է։ Նա պատերազմի մեկնարկից հետո կամավոր կերպով միացել է հայրենիքը պաշտպանող իր ընկերներին՝ մարտի դաշտում կորցնելով թանկ ու կարևոր մարդկանց։

Պատերազմից հետո Տիգրանը փորձում է անձնական երջանկության հասնել՝ առաջին քայլերն անելով ընտանիք կազմելու համար։

Տիգրանը օրերս նշանադրվել է սիրելիի՝ Հասմիկ Չալաբյանի հետ։ Նրանք իրենց նշանադրության արարողությունից գեղեցիկ կադրեր են տեղադրել։

Հասմիկ Չալաբյանն իր հարթակում ծաղիկներով արված գեղեցիկ լուսանկարներից մեկին այսպիսի մեկնաբանություն և բարեմաղթանք է ուղղել ինքն իրեն․

«Թող ծաղիկներ բերողդ էլ, քեզ ծաղկեցնողն էլ նույն մարդը լինի»։ Իսկ ավելի վաղ Հասմիկը գրել է․ «Թող բոլորիս կյանքում էլ լինի այն ուսը, որին հենվելով կարող ենք ասել, թե ամենաուժեղն ենք, որտեղ եթե անգամ լաց լինենք, մեզ երբեք էլ թույլ չզգանք։

Մեր ձեռքը թող ամուր սեղմի նա, ում սերն ու կարոտը պատկանում է միայն մեզ, ու թող գրկի նա, ում գրկում մեր սիրտը կսկսեի ավելի արագ բաբախել»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: