«Մեկ ընտրություն էին պահանջում, հիմա էլ նույն մարդիկ մեղադրում են իշխանությանը երկիրը ընտրությունների ու ցնցnւմների տանելու ու ծախս անելու համար․․․»

Գրող, հրապարակախոս Արփի Ոսկանյանը, անդրադառնալով ներհայաստանյան դժվարին ու ծանր իրավիճակին, գրում է հետևյալը․ «Մեկ ընտրություն էին պահանջում, հիմա էլ նույն մարդիկ մեղադրում են իշխանությանը երկիրը ընտրությունների ու ցնցnւմների տանելու ու ծախս անելու համար, երբ պետք էր ամրացնել սահմանները եւ այլն, եւ այլն։

Պետությունը սարքեցին Նեսոյի քարաբաղնիսը։ Ու դեռ շարունակում են սիրողական դատողույթուններով, իրենց գիտակի տեղ դրած, թշնամու ջրաղացին ջուր լցնելով, Ալիեւի հետ համերաշխ, աշխատել ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ դեմ։

Ովքե՞ր են նրանք՝ փինաչիներ, ամեն ինչի մասին իրենց «հեղինակավոր կարծիքը» արտահայտող անգրագետներ, սխալ դուրս եկած տեսակետների համար պատասխանատվությունից հրաժարվող՝ հանրային կարծիք ստեղծողներ։

«Ամեն ինչի համար իշխանությունն ա մեղավոր, թող չանսար հանրային տրամադրություններին, մենք մեզ համար բզբզnւմ էինք»։ Առավոտյան հայտնած տեսակետները ճաշին արդեն մոռացած պատեհապաշտներ եւ դե, իհարկե, գործակալներ»,- իր միտքն ավարտում է գրող Արփի Ոսկանյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: