Ցավալի․ մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոսի հայրը․ մանրամասներ

Արցախյան հողի համար պայքարը, որ տարիների պատմություն ունի, լի է հերոսական ու միևնույն ժամանակ ողբերգական դրվագներով։ Պատերազմը բազմաթիվ ծնողների անամոք վերք թողեց։ Ծնողներից ամեն մեկն իր զավակի կորստի ցավը յուրովի է սգում։

Բազմիցս խոսվել է որդեկորույս մայրիկների հոգեկան ներաշխարհի, տառապանքի ու ցավի մասին։ Քանի որ հայրերը արտաքուստ իրենց ավելի ամուր են պահում, նրանց ցավը քիչ տեսանելի է, սակայն նրանց ցավը ևս անամոք է։

Հայրերը, որ իրենց տղաների մեջ էին տեսնում իրենց շարունակությունը, փորձում էին իրենց զավակների կատարմամբ իրականացված տեսնել սեփական երազանքներն ու իղձերը, մնացել են առանց թանկագին ապավենի։

Օրերս ցավով տեղեկացանք այն մասին, որ կյանքից հեռացել է Սերյոժա Բալասանյանը։ Սերյոժան մինչ կյանքից հեռանալը հայրենիքին էր տվել իր ամենաթանկը՝ սիրելի զավակ Արթուր Բալասանյանին։

Արթուրին շատերն իր ժպիտով են հիշում։ Նա անմահացավ 44 օր տևած պատերազմի ժամանակ։ Ստորև կարող եք դիտել Արթուր մասին պատմող հուզիչ ֆիլմ։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: