Խմորը ստանում ենք տվյալ մթերքների միավորմամբ:

Կարևրո է մթերքները միավորել ըստ որոշակի սկզբունքների: Նախ հարելով փրփրացնել հավկիթները, ապա աստիճանաբար ավելացնել մյուս մթերքները, սակայն հնարավորինս զգույշ, որպեսզի չփչանա նախապես ստացված խմորային զանգվածի ուռուցիկությունը:
Թխված շերտը բաժանել երեք բարակ շերտերի, որոնք սառեցնել՝ կրեմով միավորելու համար:
Կրեմը անչափ հեշտ ու արագ է ստացվում:

Նախ պատրաստում ենք սրճային լուծույթը. եռման ջրի մեջ լուծում ենք երեք ճաշի գդալ շաքարն ու գրեթե նույնքան լուծվող լավորակ սուրճը: Սա սառեցնում ենք: Սերուցքը բավականաչափ սառը վիճակում նախ դանդաղ, ապա արագ պտույտներով փրփրացնում և թանձրացնում ենք, հետո սրճային լուծույթն ավելացնում:

Սրճային լուծույթից կարելի է մի քիչ առանձնացնել՝ խմորային չոր շերտերը ցողելու համար: Կրեմը բավականաչափ հաստ ու առատ կերպով տարածում ենք կաղապարի մեջ տեղավորած խմորային շերտի վրա, ապա մնացած մասով ձևավորում արտաքին մակերևույթը: