Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը մեր իրականության պայծառ, երիտասարդ դեմքերից են, ովքեր արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիք են կազմել, իսկ ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել նրանց դստրիկը։

Դավթին ու Աննան որոշել են առաջնեկին Կարինա անվանել։ Անվան ընտրությունն ունի իր նախապատմությունը, որը կապված է Դավիթի տատիկի անվան հետ։

Աննան, որ մեծ անհամբերությամբ էր սպասում մայրանալու բերկրանքին, բալիկի ծնունդից անմիջապես հետո միառժամանակ խուսափում էր ցույց տալ Կարինայի փոքրիկ, գեղեցիկ դեմքը։

Բայց Կարինայի մի քիչ մեծանալուց հետո Աննան սկսեց հաճախակի ցուցադրել իր դստրիկին, իսկ նրա հետևորդներն ամեն անգամ հիանում էին փոքրիկ գողեցկուհու անուշիկ տեսքով։

Կարինայի ամեն մի լուսանկար մեծ ջերմությամբ է ընդունվում Աննայի սոցհարթակի հետևորդների կողմից։ Աննան տեղադրել է Կարինայի վերջին շրջանի լուսանկրաները։

Լուսանկարներում երևում է, որ Կարինան բավականին մեծացել է։ Կարինան գնալով ավելի ու ավելի է նմանվում իր մայրիկին։