«Տարեց կինը, որ առաջին հայացքից կոս արած մազերով տատի էր թվում, սկսեց վարորդին փողոցային ժարգոնով հայհոյել՝ էլ բոզ, պոռնիկ․․․»

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը գրում է․ «Էսօր նստել եմ 97 համարի ավտոբուս, ամենավերջում հով տեղ վայելում եմ թրիփը, մեկ էլ վարորդը միամիտ դուռը փակում ա մի սպիտակ մազերով տարեց կնոջ վրա: Էստեղ սկսում է կինոն։

Տարեց կինը, որ առաջին հայացքից կոս արած մազերով տատի էր թվում, սկսեց վարորդին փողոցային ժարգոնով հայհոյել՝ էլ բոզ, պոռնիկ, ասում ա՝ ոսկորներիդ պնդությու՞նն ես ուզում ստուգես։ Վարորդի նյարդերը չդիմացան, Մաշտոցի պողոտայի վրա թողեց ղեկն ու սկսեց էս կնոջը ծեծել:

Ավելի ճիշտ իրար ծեծում էին։ Բայց հլը կուլմինացիոն պահը տեսեք։ էս կինը վարորդին պատժելու համար սկսեց գոռալ՝ վարչապետին եմ ասելու, վարչապետը քեզ քացու տակ ա գցելու, սպասի իրա զանգին։

Իջնելուց հետո գրիչը հանեց, ձեռքի ափի մեջ գրեց ավտոբուսի համարը, որ երևի վարչապետին տա։ Համարը ես էլ եմ գրել, մարդ ես, կինը թվերից մեկը լղոզի, ես վարչապետին տամ»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: