Սպարտակ Մնացականյանը հերոսաբար ընկել է մшրտի դաշտում հրшդшդшրից ընդամենը ժամեր առաջ. ճանաչենք մեր հերոսներին

Սպարտակ Մնացականյանը արցախյան վերջին պшտերազմում անմահացած մեր հերոս տղաներից է. ով զnհվել է մարտի դաշտում նոյեմբերի իննին՝ hրшդшդարից ընդամենը ժամեր առաջ:

Սպարտակը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի երեքին: Նա Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր: Սպարտակը մեծացել է զինվորականի ընտանիքում: Քսանամյա երիտասարդը դեռ մանուկ հասակից ընտանիքում և շուրջը տեսել է զինվորական կարգապահություն և հայրենիքի հանդեպ մեծ նվիրվածություն:

Սպարտակը ԵՊՀ համալսարանին սան էր. նա սովորում էր Արևելագիտության ֆակուլտետում: 2019 թվականի ամռանը Սպարտակը զորակոչվում է բանակ: Նա իր ծառայությունն անց է կացնում Մատաղիսում:

Սպարտակը hրետանավոր էր: Սպարտակը հերոսաբար է իրեն դրսևորել արցախյան վերջին պшտերազմի ժամանակ՝ խիզախորեն մասնակցելով Թալիշի, Մատաղիսի, Շուշիի, Քարինտակ, Կարմիր Շուկա, Մարտունու թեժ մարտական գործողություններին:

Մարտերի ժամանակ Սպարտակը կարողացել է փրկել իր բազմաթիվ ընկերների կյանքը: Ցավոք սրտի, Սպարտակն ընկնում է հենց պшտերազմի վերջին օրը՝ Մարտունու շրջակայքում՝ հավերժորեն անմահալով իր հայրենակիցների համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: