Սիրված ու տաղանդավոր դերասան Արթուր Հակոբյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ, տաղանդաշատ ու ինքնտիպ արտիստներից Արթուր Հակոբյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Արթուրին շատերն են ասոցացնում Գյումրիի հետ, քանի որ նա գյումրեցի է։ Նախ կրթություն ստանալով Գյումրիում, ապա Երևանում՝ Արթուր Հակոբյանը շարունակում է ներկայանալ Գյումրվա բարբառով։

Նա իր կերպարները հիմնականում հենց այդ բարբառով է ներկայացնում, բացառությամբ հատուկ դեպքերի։ Արտիստն ամուսնացած է և ունի երկու զավակ, որոնք բավականին հասուն են։ Արթուրի տղան աշխատում է Հանրային հեռուստատեսությունում։

Վերջին շրջանոջմ Արթուրի բացակայությունը նախագծերից և հանրային հարթակներից շատերին է մտահոգություն պատճառել։

Նա մտահոգող հարցերին պատասխանել է՝ ասելով, որ ինքը ցանկանում է հանդես գալ ինքնատիպ կերպարով, նոր ասելիքով։

Արթուրի վերաբերմունքն այնքան սկզբունքային է իր մասնագիտության վերաբերյալ, որ նա գերադասում է չերևալ հանրային հարթակներում, քան թե երևալ իրեն ոչ հարիր դերով կամ կերպարով։ Դերասանն առաջիկայում խոստացել է հանդես գալ իր ուզած կերպարով։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: