Սիլվա Հակոբյանը, շարունակելով ակտիվ պահել իր հարթակը իրենց ու դստերը սիրող օգտատերերի համար, նոր զվարճալի տեսանյութ է տեղադրել։ Տեսանություն երևում է, թե ինչպես է Սիլվա Հակոբյանը ելույթ ունենում մանկական երգչախմբի հետ։

Սիլվայի հրապարակումից հասկանալի է դառնում, որ համերգը տեղի է ունեցել նրա հարազատ Կապան քաղաքում։ Այնտեղ Սիլվայի հետ բեմ է բարձրացել նաև նրա աղջնակը՝ Միլան։ Ընդ որում, Միլան ոչ միայն բեմում է գտնվել, այլ նաև ձայնակցել է մայրիկին։

Սիլվայի տեղադրած տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Միլան փորձում իր երգը համաձայնեցնել մայրիկի երգի հետ։ Մինչ Սիլվան Միլայի հետևում կանգնած երգել է տալիս Միլայից ավելի մեծ աղջնակի, Միլան շրջվում է, որ ստուգի, թե ինչ է կատարվում նրա հետևում։

Սիլվան իր տեսանյութը վերնագրել է այսպես․ Տարվա լավագույն խանգարող` Միլա Մանուկյան։ Տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։