Հերթական սահմռկեցուցիչ դեպքն է գրանցվել Ամերիկայի Մեքսիկո բնակավայրում։ Տեսախցիկները ցավալի իրողություն են ֆիքսել, որը բացահայտվել է պատահական անցորդների կողմից։

Անցորդները երեկոյան ժամին աղբ թափելու ժամանակ աղբարկղից երեխայի լացի ձայն են լսել՝ անմիջապես ոստիկանություն զանգելով։ Ոստիկանները տեղում պարզել են, որ պատահական անցորդները չեն սխալվել, երբ երեխայի լացի ձայն են լսել։

Տեսախցիկների օգնությամբ շուտով պարզվել է, որ ցերեկային ժամին մի կին իր սպիտակ մեքենայով մոտեցել է աղբարկղերին, դուրս եկել, հետևի նստատեղից տոպրակ վերցրել, նետել աղբարկղը ու անմիջապես հեռացել։

Երբ դատարանում ներկայացվում էր այս դեպքը, կինն արդարանալով նշել է, որ ինքը տեղյակ չի եղել երեխայի առկայության մասին․ նրա ծնունդն իր համար անսպասելի է եղել, ուստի նա դիմել է այդ քայլին։ Նա իրավապահների ձեռքերում է՝ սեփական երեխային uպանելու մեղադրանքով։ Մանրամասները կարող եք դիտել կցված նյութի մեջ։