Արմեն Գևորգյանը ժամանակին Ռուսաստանում և Եվրոպայում՝ մասնավորապես Նիդեռլանդներում ուսում ստանալուց հետո վերադարձել է հայրենիք և ներգրավել նախ Ռ․ Քոչարյանի, ապա նաև Ս․ Սարգսյանի գլխավորած կառավամնա համակարգերի մեջ՝ կատարելով որոշակի գործառույթներ։

Հիշեցնելով այս փաստը՝ Ա․ Քոչարյանը ցանկացել է ճշտել, թե որտեղից տարիներ շարունակ պետական պաշտոն զբաղեցրած մարդում այնպիսի մեծ գումարներ, ինչպիսիք են 200 հազար դոլարը և 90 մլն դրամը, որոնք նա փոխառությամբ է տվել։

Այդ մասին տեղեկությունը Ա․ Քոչարյանը վերցրել է հենց Ա․ Գևորգյանի երեք տարի առաջվա հայտարարագրից։ Ա․ Գևորգյանը վստահեցրել է, որ դրանք կապված չեն կոռուպցիոն գործընթացների հետ, այլ կապված են Եվրասօական միության հետ։

Նա նաև չհերքեց Ա․ Քոչարյանի հարցը կնոջ գործարար լինելու մասին։ Ա․ Գևորգյանի տիկինը Չեխիայում անշարժ գույքի վաճառքով զբաղվող կազմակերպություն ունի։ Այս երկխոսության այլ կարևոր մանրամասներ կարող եք իմանալ ստորև կցված նյութի մեջ։