Չի ստացվում էլի ցածր ձայնով երգել․․․ ահա թե ինչ ուշագրավ իրավիճակում է հայտնվել Սոնա Ռուբենյանն արտերկրում

Սոնա Ռուբենյանը վերջին տարիներին շատ հաճախակի է լինում արտերկրում՝ ժամանակը աշխարհի հետաքրքիր վայրերը բացահայտելուն նվիրելով։ Հզոր ու ինքնատիպ ձայնային տվյալներ ունեցող երգչուհին, պարզվում է, ոչ միայն հրաշալի ժամանակ է անցկացնում, այլ նաև ցուցադրում է իր տաղանդը։

Ֆրանսիային կից գտնվող Մոնակո փոքրիկ պետության սրճարաններից մեկում, որը Մոնտե Կառլոում է, Սոնան ուշագրավ իրավիճակում է հայտնվել։ Սրճարանում երաժիշտներին Սոնան սկսել է բարձրաձայն ձայնակցել՝ երգելով հայկական մենասիրված երգերից մեկը։

Սոնան երգում է «Ով սիրուն, սիրուն» հանրահայտ ստեղծագործությունը։ Երաժիշտները շատ արագ սկսում են հնչեցնել Սոնայի կատարած երգի երաժշտությունը՝ նրան մոտ հրավիրելով։ Այս դրվագը Սոնան տեղադրել է իր հարթակում՝ գրելով, որ ինքն այդպես էլ չսովորեց ավելի ցածր ձայնով երգել։

Սոնայի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է վերը նկարագրված իրավիճակը, որում հայտնվել էր տաղանդավոր երգչուհի Ֆրանսիայում, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: