Արսենը Կարենի և Նելիի միակ զավակն էր։ Նա զոհվեց արցախյան մարտերի ժամանակ՝ սահմանը պաշտպանելիս։ Ծնողները երկար ժամանակ չէին կարողանում գտնել իրենց անամոք ցավը փարատելու որևէ միջոց։

Ի վերջո ծնողները նոր զավակ լույս աշխարհ բերելու որոշում են կայացրել։ Ահա լույս աշխարհ է եկել Արսենի կրտսեր եղբայրը, ում ծնողներն Արեն են անվանակոչել։ Փոքրիկ Արենը պետք է լցնի այն մեծ դատարկությունը, որ մնացել է հերոսացած եղբորից հետո։

Արենը այսուհետ Գրիգորյանների տանը լինելու է միակ ու թանկ զավակը, որ պետք է ուրախություն բերի ծնողներին՝ Կարենին ու Նելլին։ Նա ավելի հասուն տարիքում կիմանա իր հերոսացած եղբոր մասին։ Արենը լույս աշխարհ է եկել միանգամայն առողջ։

Նա կշռում է 3 կգ 100 գրամ, իսկ հասակը 50 սանտիմետր է։ Արենի լույս աշխարհ գալու պատասխանատու ընթացքը հոգատար կերպով հսկել են մանկաբարձ Անդրեասյան Հասմիկը, գինեկոլոգ Գրիգորյան Մարգարիտան և նեոնատոլոգ Այվազյան Աննան։