Մանդարիններով պիրոգը հրաշալի աղանդեր է, որը պատրաստվում է շատ արագ, ընդամենը 10 րոպեում։ Հիանալի է ձմեռային երեկոներին տաք թեյով վայելելու համար։

Անհրաժեշտ է
Ձու՝ 3 հատ
Շաքարավազ՝ 100 գ
Վանիլին՝ 1 ճ/գ
Փխրեցուցիչ՝ 2 թ/գ
Կարագ՝ 50 գ
Կաթ՝ 100 մլ
Ալյուր՝ 300 գ
Մանդարին՝ 8 հատ

Պատրաստման եղանակը
Կաթը միավորել հալեցրած կարագի հետ։ Ներմուծել ձուն և շաքարավազը, վանիլինը, ալյուրը և փխրեցուցիչը։ Հարել հարիչով։ Եթե ձեր հարիչը բավականաչափ հզոր չէ, սկզբից հարեք ձուն՝ շաքարավազով, հետո միայն ավելացրեք մյուս բաղադրիչները։

Մանդարինները կեղևազրկել, կիսել երկու մասի։ Կաղապարի մեջ ցանել շաքարավազ, կտրած մասով ներքև դնել և վրայից խմոր լցնել։ Մի քանի անգամ թեքել, որպեսզի խմորը հավասարապես տարածվի։ Ջեռոցում թխել 45 րոպե՝ 180°C-ի ներքո։ Պատրաստի պիրոգը շուռ տալ մատուցամանի վրա, հանել թխելու համար նախատեսված թուղթը։ Ցանկության դեպքում կարելի է շաքարի փոշի կամ դարչին ցանել վրան։