Սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Վիկտորիա Սահակյանը բովոկանին անմիջական ու ակտիվ է իր սոցիալական հարթակներում։ Այնտեղ Վիկտորիան մշտական կապի մեջ է իր գործունեությամբ հետաքրքրվող անձանց հետ։

Վիկտորիան հենց իր հարթակների միջոցով հայտնել էր այն մասին, որ որոշել է վիրահատել իր քիթը։ Ապա կադրեր էր տեղադրել արդեն վիրահատված ու վիրակապով փաթաթված քթով։

Վիկտորիային ոգևորող խոսքեր են ուղղել հետևորդները, սակայն հետևորդներից մեկի հարցը բարկացրել ու հունից հանել է արտիստուհուն։ Հետևորդը գրել է, որ նախկինում դերասանուհու քիթը շատ ավելի լավն էր, կարիք չկար վիրահատելու, ինչո՞ւ է գնացել այդ քայլին։

Ի պատասխան այս հարցի՝ Վիկտորիան բարկացած գրել է, որ իրեն ոչ ոքի կարծիքը չի հետաքրքրում, ապա հանդիմանել է հարց տվողին՝ նրան մեղադրելով անհարկի հարցեր տալու մեջ։

Վիկտորիայի հարց ու պատասխանի այս դրվագը և այլ լուսանկարներ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։