«Շուշին իհարկե Ադրբեջանական է»․ Քաղաքացու խոսքերն ու օգտատերերի արձագանքը

Լրատվամիջոցները հանրային կարծիք ներկայացնելու համար հաճախ են փողոցային հարցումներ կազմակերպում, որոնցից որոշ դրվագներ հաճախ շատ քննարկումների և տարակարծությունների առիթ են տալիս։

Հերթական քննարկումների, քննադատությունների ալիքն ուղղված է մի տարեց կնոջ արտահայտած մտքերի հասցեին։ Տիկինն իր խոսքում այն տեսակետն էր հայտնել, որ Շուշին հայկական չէ, առհասարակ Արցախը գրավել են մերոնք։

Այս հատվածը լայնորեն տարածվել է համացանցում։ Օգտատերերից մեկը՝ Վարդան Գալստյանը գրել է․ «Ես խիստ զայրացած եմ և հիասթափված ոչ թե այս տարեց կնոջ ասածներից, այլ այն հայ լրագրողներից, որոնք հակապետական հակաքաղաքական, կարծես միտումնավոր նման հոլովակներ են տեղադրում համացանցերում։

Այն էլ այս պшյթյունային, ծանր իրավիճակում, երբ համացանցերի 50%-ը թուրք-ադրբեջանական օգտատերերն են մեզ հետևում ու կարդում են ամեն ինչ։ Այս հոլովակը պտտվում է ամենուր՝ պատճառելով մեր թշնամուն ուրախություն և հրճվանք, իսկ ոմանց էլ՝ նման տրամաբանությամբ մարդկանց, տեղիք է տալիս մտածելու Արցախի պատկանելության մասին։

Հարգելի՛ լրագրողներ, մի՛ արեք նման բան»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: