Շոկոլադե տորթ՝ առանց ջեռոցի․ նրբից նուրբ․ անպայման փորձեք

Շոկոլադա-մեղրային տորթ, որը պատրաստվում է առանց ջեռոցի։ Այն նուրբ է և շատ հասարակ։ Պատրաստվում է սովորական թավայի վրա, հասանելի է յուրաքանչյուրի համար:

Անհրաժեշտ է

Ձու՝ 1 հատ

Դեղնուց՝ 1 հատ

Շաքարավազ՝ 120 գ ( ըստ ցանկության կարելի է վերցնել ավելի քիչ)

Աղ՝ 1 պտղունց

Կարագ՝ 65 գ

Կակաո՝ 30 գ

Մեղր՝ 2 ճ/գ

Սոդա՝ 1 թ/գ

Ալյուր՝ 240 գ

Կրեմի համար

Կաթնաշոռ՝ 180 գ

Թթվասեր՝ 180 գ

Սերուցք՝ 400 գ

Շաքարի փոշի՝ 100 գ

Պատրաստման եղանակը

Ձուն, կակաոն, հալեցրած կարագը, շաքարավազը և մեղրը միավորել ձեռքով հարել՝ մինչ միասեռ կդառնա: Փոքր կրակի վրա անընդհատ խառնելով տաքացնել՝ մինչ շաքարավազը լիովին կհալչի: Զանգվածը պետք է տաքացնել, բայց ոչ մի դեպքում չեռացնել: Տաք զանգվածի մեջ ավելացնել սոդա և ակտիվ խառնել: Թողնել մինչ սառչի մինչև սենյակային ջերմաստիճան: Ավելացնել ալյուր և խմոր հունցել: Խմորը բաժանել 8 հավասար մասի և գնդիկներ ձևավորել: Դնել ամանի մեջ, ծածկել սննդային թաղանթով և դնել սառնարանը՝ 40 րոպեով: Ի դեպ, եթե ժամանակը սուղ է, կարող եք այսպիսի գնդիկները պատրաստել և մի քանի օր թողնել սառնարանում։

Հենց անհրաժեշտ լինի արագ հանել և պատրաստել այս հրաշք տորթը: Հանել սառնարանից, մի փոքր ալյուր ցանել և գրտնակել կլորիկ՝ ձեր թավայի տրամագծով: Պատառաքաղով ծակ-ծակ անել ողջ խմորի շերտը և դնել չոր թավայի մեջ՝ առանց բուսայուղի ավելացման: Ի դեպ, անհրաժեշտ է, որ թավան լինի չկպչուն, ժամանակակից, որպեսզի առանց բուսայուղի հնարավոր լինի վրան տապակել շերտերը: Խմորի շերտը տապակել երկու կողմից՝ մինչ պատրաստ կդառնա: Պատրաստ լինելը կհասկանաք յուրաքանչյուրն իր թավայով․ մեկ շերտն առավելագույնը 2.5 րոպե է թխվում: Պատրաստի խմորի շերտերը կարող եք փաթաթել սննդային թաղանթով և պահել սենյակային ջերմաստիճանում մինչև երկու շաբաթ։ Այսինքն այս տորթը լրիվ հարմար է սուղ ժամանակ ունեցող մարդկանց համար և անսպասելի հյուրերի դեպքում: Անպայման չէ այս տորթը պատրաստել հենց այս բաղադրատոմսի կրեմով։ Կարող եք այլ կրեմ փորձել և արագ հավաքել տորթը:

Թթվասերը և կաթնաշոռը հարել բլենդերով որպեսզի գնդիկներ չմնան: Ավելացնել շաքարի փոշի՝ ըստ ճաշակի: Շատ սառը սերուցքն առանձին հարել, ավելացնել շաքարի փոշի և հարել մինչ սպիտակ փրփուր դառնա, ապա միավորել կաթնաշոռա-թթվասերային խառնուրդի հետ խառնել։ Խառնել ոչ թե հարիչով, այլ բահիկով: Հավաքել տորթը յուրաքանչյուր շերտի վրա դնել 2-3 ճաշի գդալ կրեմ և տարածել այն: Կարող եք շերտերի վրա նաև մուրաբա օգտագործել՝ ըստ ցանկության: Տորթը լիովին պատել կրեմով և դնել սառնարանը՝ 4-6 ժամով որպեսզի ներծծվի։ Շերտերից մեկը թողնել, մանր փշրել և ցանել տորթի վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: