Անցնող օրվա տպավորությունների հիման վրա շատերը փորձում են վերլուծական դատողություններ ներկայացնել՝ ներկայացնելով ելքի սեփական տեսլականները։ Այս առիթով Գեմաֆիմ Գասպարյանը ևս, ամփոփելով անցնող օրվա ասելիքները, առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, եկել է մի շարք կարևոր եզրահանգումների։

Նա գրում է հետևյալը․ «Ներումը վաստակում են ծանր, գլուխը կախ, արդյունավետ աշխատանքով: Վերընտրվելը ներում չէ, այլ ներում վաստակելու մեծասիրտ հնարավորություն:

Օնիկ Գասպարյանի մասին լսել եմ միայն լավը, հարգում եմ, և վստահ եմ, որ նվիրյալ զինվորական է, որն իր պարտքը փորձել է լավագույնս կատարել՝ չի կարողացել, այսքանով հանդերձ կատարել է մեծ սխալ՝ քաղաքական հայտարարություն անելով և, այո, նախադեպը պետք է բացառել:

Արտահերթ ընտրություններ պետք է լինեն՝ էդ է հանգուցալուծումը, և այդ ընտրությունները պետք չէ կապել կառավարման ձևին վերաբերող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:
Բարին բոլորիս հետ»,- իր ամփոփիչ խոսքն ավարտել է Գ․ Գասպարյանը: