Նազենի Հովհաննիսյանը խոսել է ընկեր ունենալու, մայրանալու նպատակի և անձնական այլ հարցերի մասին

Նազենի Հովհաննիսյանը շքեղ ու խորհրդավոր կադրեր է տեղադրում հունաստանյան իր հանգստից։ Հաղորդավարուհու հետևորդները բավականին ակտիվ են հետևում Նազենիի հրապարակումներին՝ ինտենսիվորեն արձագանքելով դրանց։

Նազենին, իրեն ուղղված հարցերին պատասխանելով, հաստատել է հետևորդների կասկածներն իր ընկեր ունենալու մասին։ Նա ասել է, որ այո, իսկապես ինքն ունի ընկեր, սակայն ընկերը կտրականապես չի ուզում, որ նկարները հայտնվեն հանրային հարթակներում։

Նազենին վստահաբար նշել է, որ ընկերոջ լուսանկարները երբևէ չի հայտնվելու սոցհարթակում։ Մայրանալու մասին հարցերը Նազենիին բարկացրել են։ Նա դա խիստ անձնական է համարում և անտակտություն է բնորոշում հարցը հաճախ հնչեցնելը։

Նազենին ցանկացել է, որ նման համառությամբ պետական գործիչներից ինչ-որ կարևոր բան պահանջեն։ Նազենիի համար նուրբ թեմա է նաև իր հանգստի շուրջ ստեղծված խոսակցությունները։

Նա համարում է, որ ինքն աշխատելուց ու բարեգործություններ անելուց բացի կարող է նաև հանգստանալ, որպեսզի որոշակիորեն ապաքինվի առօրյա լարվածությունից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: