Մոնիկա Նազարյանը բավականին սիված է ժողովրդական լայն զանգվածների համար։ Երգչուհին, հաշվի առնելով իր երգերի հանդեպ առկա մեծ հետարքրքությունն ու սերը, հաճախ է նորություններով հանդես գալիս։

Մոնիկայի այցետոմսը կարելի է համարլե ժողովրդական, աշուղական երգերը։ Հենց այդ երգերի կատարումների շնորհիվ է Մոնիկան այդքան սիրվել ու նրանից հենց այդ տիպի կատարումներ են սպասում երկրպագուները։

Անսալով երկրպագուների ցանկությանը՝ երգչուհին նորից նոր ստեղծագործության ներկայացմամբ է հանդես եկել։ Երգը կոչվում է «Թող մոտենամ»։ Դեռ օրեր առաջ Մոնիկան մի փոքրիկ կադր էր տեղադրել իր նոր երգից, ինչը շուրջ մեկ միլիոնի չափ դիտում էր հավաքել։

Այդ փաստը ոգևորել է երգչուհուն՝ վստահություն ներշնչելով նրան։Մոնիկան տեղեկացնում է, որ երգը հեղինակել է Գուսան Արամյանը։ Ընդ որում, գուսանը երգը գրել է հատուկ Մոնիկայի համար։

Մոնիկա Նազարյանի ներկայացրած նոր ստեղծագործության տեսահոլովակը կարող եք ունկնդրել վարը բերված նյութի մեջ։