Ուրախալի. Շիրակի մարզում եռյակ է լույս աշխարհ եկել․ մանրամասներ

Շիրակի մարզում հերթական ուրախալի ծնունդն է գրանցվել։ Մարզի բնակչուհի Զինա Ավետիսյանը, որ երեսունմեկ տարեկան է, միանգամից երեք տղա բալիկ է լույս աշխարհ բերել։ Երեխաները նշանակված ժամկետից մոտ երկու ամիս շուտ են լույս աշխարհ եկել։

Երեխաները լույս աշխարհ են եկել վիրահատական ճանապարհով։ Նրանց վիճակը, ինչպես նաև մայրիկի ինքնազգացողությունը, ինչպես հայտնում են հիվանդանոցից, նորմալ է։ Երեխաները լույս աշխարհ են եկել 1,9 կգ, 1,8 կգ և 1,6 կգ քաշերով։

Նշենք նաև, որ լույս աշխարհ եկած երեք բալիկները Զինայի միակ զավակները չեն։ Նրանք լույս աշխարհ են եկել՝ համալրելու ընտանիքի երկու զավակների շարքերը։ Զինայի ավագը աղջիկ է, որը յոթ տարեկան է, իսկ հետո տղան է, որը հինգ տարեկան է։

Զինան խոստովանել է, որ եռյակի չեն սպասել, սակայն երբ իմացել են, որ հենց երեք բալիկներ են ծնվելու, շատ են ուրախացել։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: