Հերթական մշակութային նշանավոր անհատի վախճանի մասին են հայտնում այս անգամ հնդկական լրատվականները։ Կյանքից հեռացել է հնդկական և առհասարակ համաշխարհային մշակույթին քաջածանոթ երգիչ, երաժիշտ Բապի Լահիրին։

Բապի Լահիրի հայտնի է դարձել իր հատկապես մի երգով ու դրա կատարմամբ։ Խոսքը հնդկական «Դիսկո պարողը», «Պարիր, պարիր», «Կոմանդոս» և այլ հայտնի ֆիլմերում հնչող երգերի, մասնավորապես հիթային դարձած «Ջիմի, Ջիմի, աչա, աչա» ստեղծագործության մասին է, որի համահեղինակներից է Բապի Լահիրին։

Երաժիշտն իրեն վատ է զգացել հունվար ամսին։ Նրան հիվանդանոց են փոխադրել, որտեղ մնացել է շուրջ քսանինը օր, ապա դուրս է գրվել հիվանդանոցից։ Տանը նորից ինքնազգացողության վատացում է գրանցվել, երաժշտին վերադարձրել են հիվանդանոց, բայց բժիշկները այլևս չեն կարողացել օգնել․ նա վախճանվել է։

Բապին յոթանասուն տարեկան էր։ Նա ապրում էր Մումբայ քաղաքում։ Իր յոթանասունամյա կյանքի ընթացքում Բապին հանդես է եկել շուրջ չորս հարյուր գեղարվեստական ֆիլմում։