Ղազախական Կուըրդաքը հիանալի ուտեստ է բացօթյա հավաքույթների, ինչպես և ամենօրյա ճաշի համար։ Ավանդական ուտեստը ղազախների ամենասիրելիներից մեկն է։

Լյարդ՝ 1 ցուլի
Սիրտ՝ 1 ցուլի
Թոք՝ 1 ցուլի
Երիկամ՝ 4 հատ (2 ցուլի)
Սոխ՝ 500 գ
Կարտֆիլ՝ 1200 գ
Աղ՝ 3 ճ/գ
Պղպեղ սև՝ 1 ճ/գ
Դափնու տերև՝ 2հատ
Սխտոր՝ 3պճեղ
Բուսայուղ՝ 150 մլ

Պատրաստման եղանակը
Փորոտիքը լվանալ, երիկամներն առանձնացնել յուղային թաղանթից, կտրատել միջին կտորների և թողնել ջրի մեջ 1 ժամով։ Թոքն ու սիրտը զատել շնչափողից և անպետք մասերից, կտրատել շատ մանր։ Սիրտն ու լյարդը կտրատել միջին մասերի։

Տաք բուսայուղի մեջ տապակել թոքը՝ 7 րոպե, ապա սիրտը՝ 5 րոպե, երիկամները՝ ևս 5 րոպե, վերջում՝ լյարդը՝ 5 րոպե։ Ավելացնել սոխն ուտապակել մինչ ոսկեգույն դառնա։ Ներմուծել սխտորը, աղն ու բիբարը։ Եռման ջուր լցնել, ապա դափնու տերև, վերջում՝ կտրատած կարտոֆիլը։ Կափարիչով փակել, եփել 30 րոպե։