Մեր զավակները հաճախ իրենց հնարամտությամբ ու կարողությունների սահմաններով կարողանում են գերազանցել մեզ՝ հիացմունք պատճառելով ոչ միայն մեզ, այլ նաև բոլորին։ Սաթենիկ Եսայանը մեկն է բոլորին հիացրած երեխաներից։

Սաթենիկն ընդամենը տասներկու տարեկան է։ Նա իր հնարամտության ու ճկունության շնորհիվ կարողացել է այնքան մասուր վաճառել, որ բավարար գումար է վաստակել ու լուծել իրենց գյուղական համայնքի նկուղները դեղորայքով ապահովելու հարցը։

Սաթենիկը Կուտական գյուղից է, որը գտնվում է Վարդենիսի շրջանում։ Վերջին ամիսների մարտական գործողությունների արդյունքում այդ գյուղին հարակից սարերն անցել են հակառակորդի հսկողության ներքո։

Գյուղի բնակչությունը հասկանալի պատճառներով հաճախ է մինչ այսօր էլ ստիպված լինում իջնել նկուղներ։ Համայնքի երեխաները, համայնքի կառավարման մարմնից հանձնարարություն ստանալով, զբաղվել են նկուղները դեղորայքով ապահովելու խնդրով։

Սաթենիկն իր մի քանի ընկերների հետ սարերն է բարձրանում, մասուր հավաքում, կազմակերպում դրա վաճառքը, որի արդյունքում 30000 դրամ գումար է աշխատում՝ լուծելով գյուղական իրենց բնակավայրի նկուղների դեղորայքի հարցը։