Ալեն Մարգարյանի անժամանակ ու հերոսական մահը մեծ ցшվ է պատճառել շատ-շատերին: Ցшվն ու ափսոսանքն ավելի է մեծանում, երբ ծանոթանում ենք պայծառ երիտասարդի կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքին:

Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, նշում է, որ զավակի կորուստը ցավերից գերագույնն է, որ կարող է տրվել մորը: Նրա համար խախտվել է երկրագնդի օրինաչափությունը: Նա իրեն դասում է այն բացառիկ մայրերի շարքին, որին զավակը պաշտամունքի է արժանացրել:

Նազելի Տերտերյանի համար անսպառ հպարտության աղբյուր է եղել և կլինի իր լուսավոր որդին: Բանակում գտնվող Ալենը հաճախ է ընկերներին խնդրել, որ իր մայրիկին իր փոխարեն ծաղիկներ նվիրեն:

Նա տանը եղած ժամանակ հաճախ է մայրիկին առանց առիթի ծաղիկներ նվիրել՝ նույնիսկ չխնայելով վերջին ունեցածը:

Նա պատմում է, որ որդին պшտերшզմի օրերին ինչպիսի արժանապատիվ կեցվածք է դրսևորել՝ հորդորելով հպարտանալ իրենցով, քանի որ այդ պահին ճակատում եղողները անում են ամեն ինչ: