Հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է շուրջ 40 բարդագույն վիրահատություններ․․․

Նորք Մարաշի բժշկական կենտրոնի սոցհարթակը տեղեկացնում է, որ արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Հայաստանում է լեգենդար բժիշկ Հրայր Հովագիմյանը։ Հայաստանում եղած ժամանակահատվածում նա զբաղվում է մասնագիտական գործով՝ կատարելով վիրահատություններ։

Հրայր Հովագիմյանի մասնագիտական գործունեության մասին Նորք Մարաշի սոցհարթակում գրված է հետևյալը․ «ՀՀ ազգայի հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյաննը հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է շուրջ 40 բարդագույն վիրահատություններ:

Մարդ — Բժիշկ, ում շնորհիվ շարունակում են բաբախել բազում սրտեր։ Այս ընթացքում մեր վիրահատարաններն ու մանկական կլինիկան աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով, անտրտունջ՝ ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ:

Շնորհակալ ենք և պատասխանատու այն կյանքերի համար, որոնց լավացումը վստահվել է մեզ: Լեգենդար բժիշկ և լավագույն Ուսուցիչ` Հրայր Հովագիմյան, հպարտ ենք լինել ձեր մեծ ընտանիքի մի մասնիկը և Ձեր առաքելության ճանապարհի ուղեկիցը»,- ասվում է գրառման մեջ:

Рейтинг
( 5 оценок, среднее 3.8 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: