Ինչպես հայտնի է, ՍԴ-ն րոպեներ առաջ հաստատեց ընտրությունների վավերական և օրինական լինելը, ինչն էլ նշանակում է, որ գործող Խորհրդարանը ցրվելու և և հավաքվելու է նորընտիրը։

Այս առիթով շատ-շատերը հասցրին մեկնաբանություններ անել։ Մեկնաբանողներից մեկն էլ արդեն նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է, ով գրել է․ «Հա ի՞նչ, ուրախ եմ։ Մեկ շաբաթ էլ և բոլոր դիմումները ուղղորդելու եմ դեպի՜ ապագա։

Հեռախոսահամաները տամ ու ասեմ՝.դե՛ զանգեք։ Վերջապես իմ հեռախոսահամարն էլ կփոխեմ։ Հ.Գ Եթե ձեզ քաղաքացի զանգահարի չզարմանաք, համարներդ ես եմ տալու։ Խոստանում եմ հավասարաչափ բաշխել, որ բոլորդ +250՛000 չարչարվեք»։

Այս հրապարակմանը պատասխանել է դարձյալ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ գրելով․ «Չի լինելու Սոֆ ջան, ես 9 ամիս է պատգամավոր չեմ, բայց շարունակաբար նույնքան դիմում, նամակ ու զանգ եմ ստանում, ոչ էլ կարողանում եմ մերժել որեւէ կերպ աջակցել, դու էլ չես կարողանալու, վստահ եմ»։

Սոֆյա Հոֆսեփյանը պատասխանել է․ «Գայանե Աբրահամյան ջան, իմ առաջ պահանջ եմ դրել բոլորին կոնկրետ հասցեական ուղղորդել ։ Մինչև չհասկանան իրենց արածի հետևանքը ես ոչինչ անել չեմ կարող ։ Վերջին արտահերթը ինձ մեծ դաս տվեց»։