Յաշա Սողոմոնյանը գրում է․ «100 տուն Արցախում ծրագրի շրջանակներում դեռևս կառուցվել է ընդամենը 6 տուն։ Այսինքն 2 տարվա մեջ իրագործվել է նախագծի միայն 6%֊ը։ Պատճառը վստահաբար ֆինանսներն են։ Հանգանակություններ չեն արվում։

Եթե գոնե մի 100.000 մարդ փոխանցեր այնքան գումար, որքան ես եմ փոխանցել, ապա 100 չէ, 300 տուն էլ կկառուցվեր։ Էլ չեմ ասում, որ Երևանի կենտրոնում Արցախը փրկող որոշ այրեր միայնակ կարող էին հարյուրական տուն սարքել Արցախում, ու դա աննշան ազդեցություն կունենար իրենց «խոցելի» ընտանեկան բյուջեի վրա։

Ի վերջո Արցախը զուտ տարածք չէ, այլ նախ և առաջ՝ էդ տարածքում ապրող մարդիկ են։ Եվ իրենց պետք է պահել այնտեղ, հոգ տանել նրանց մասին։

Երանի թե մեր սերն առ հայրենիք գործնականում էլ լիներ այնչափ, որչափ էմոցիոնալ գորգոռոցների, գզվրտոցների ու «վերլուծությունների» մակարդակում է»։