Հայտնի ու սիրված դերասան Վարուժան Մանուկյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ դերասան Վարուժան Մանուկյանի տարեդարձն է։ Նա լույս աշխարհ է եկել հայտնի դերասան Արծրուն Մանուկյանի ընտանիքում, ով խաղացել է ժամանակի ամենից հայտնի ֆիլմերում։

Վարուժանի մայրը ևս արվեստի ոլորտից է եղել․ նա էլ երգչուհի էր, ով հանդես էր գալիս Պարոնյանի անվան թատրոնի երգչախմբում։ Վարուժանը տասնչորս տարեկան է եղել, երբ հայրը հեռացել է կյանքից։

Վ․ Մանուկյանի զինվորական ծառայության մի քանի ամիսն անց է կացել Ադրբեջանում։ Դա 1987-88 թվականներն էին, երբ սկսվեցին սումգայիթյան դեպքերը։ Այդ դժվարին շրջանը հաղթահարելուց հետո Վարուժանը վերադարձել է հայրենիք։

Նա մանուկ հասակում թավջութակ է նվագել, սակայն ավելի հասուն տարիքում գնացել է հոր մասնագիտական ճանապարհով՝ ընդունվելով Թատերական ինստիտուտ։ Նա սովորել է Տատինցյանի կուրսում։

Վարուժանը կյանքը կապել է հանրահայտ մեկ այլ արտիոտուհու՝ Նարինեի հետ, ում հետ մինչ ամուսնանալը միշտ վիճել է և կոնֆլիկտներ ունեցել։ Այժմ նրանք երկու զավակի ծնողներ են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: