Գագիկ Քամալյանը գրում է․ «Եթե որևէ մեկը կպնդի, թե այսօրվա ցույցի կազմակերպիչների նպատակը ազգային ու պետական շահերն են, ուրեմն այդ մեկի համար ազգային ու պետական շահերը անցնում են Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կրшկnցներով, ընտրական հանցագործություններով, գողական ենթամշակույթով, օլիգարխիայի զnռբայություններով։

Գործողների ապաշնորհությունը չի կարող Վստրեչի Ապերին, Լիսկային, Գալուստի որդի Արմանին դարձնել պետականմետ ու սրտացավ քաղաքացի։ Այդ մարդիկ ընդամենը երեկ ընտրակաշառք էին բաժանում, այսօր դարձել են Արցախի համար ցավացող։

Իհարկե հայրենասիրական զեղումներով կարող են հանդես գալ բոլորը, բայց դա չի նշանակում uպшնել ճշմարտությունը, որովհետև ինչքան էլ հասարակությունը ապրում է ողբերգական ժամանակներում, միևնույն է, նրանք շատ լավ հասկանում են այդ տեսակի հետապնդած նպատակները։

Հայաստանցի մարդը ձեզ չի մերժել հանուն Նիկոլի, այլ մերժել է, որովհետև դուք վատ կերպարներ եք, իսկ թե հետագայում Նիկոլի հետ ո՞նց կվարվեն,այդ մեկն էլ ձեր բանը չէ»։