«Հայաստանում և Արցախում ադրբեջանը փորձում է անընդմեջ հատել շփման գիծը՝ զավթումն ավարտին հասցնել, իսկ Հայաստանը․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Հայաստանում և Արցախում ադրբեջանը փորձում է անընդմեջ հատել շփման գիծը՝ զավթումն ավարտին հասցնել, իսկ Հայաստանն այս պարագայում ինչ ուղերձ պետք է հղի միջազգային կառույցներին և իր քաղաքացիներին՝ տե՛րն ենք մեր ազգային պետական շահերի, պաշտպանելո՛ւ ենք հայ ժողովրդի և հայոց երկու պետականություննեերի շահերը բոլոր միջոցներով, իսկ Փաշինյանը օրակարգ է բերում մի բառապաշար, որ ընդհանրապես անտեղի է և վնասաբեր՝ մենք ոչինչ զավթել չենք ձգտում:

Այո՛, չենք զավթում և չենք զավթել, մեզանից են զավթում, էթնիկ զտումներ կատարում, բայց ինչ կարիք կա երկրորդել Ադրբեջանի պնդումներին, որը միջազգային կառույցները ողողել է բացարձակ ստերով, մենք պետք է խոսենք հայկական պետականության, ինքնիշխան տարածքների և ապրելու իրավունքի աներեր պաշտպանության մասին:

Թշնամու պնդումները հերքելու նման փորձերը մեզ առավել ներքաշում են նրա ազդեցության տիրույթ: ԱԳՆ-ն չի ամբողջանում, ՀՀ արտաքին քաղաղաքականության ներկա առաջնահերթությունները պետականորեն չեն սահմանվում, ազգային անվտանգության հայեցակարգը, պաշտպանունակության հիմնահարցերը չեն ձևակերպվում։

Իսկ խորհրդարանում դեռ իրար են ընտրում, կամ ջնջում, խաղեր ծավալում, ով է 71, ով 74 ձայներով ընտրվում։ խորհրդարանական Հայաստանի ԱԺ օրակարգը իրական Հայատանի օրակարգի հետ կարծես հեռավոր առնչություններ իսկ չունի․․․ սպասում են»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: