Հակոբ Արշակյանի գեղեցիկ ընտանիքն ու ընտանիքի ազդեցությունը նրա կարիերայի վրա

Վերջերս հանրային ուշադրության կենտրոնում հայտնված նախարարներից Հակոբ Արշակյանը շատ գեղեցիկ ընտանիք ունի։

Քանի որ հայտնի միջադեպն ինչ-որ չափով առնչվում էր նաև Արշակյանի ընտանիքին, տեղին է ներկայացնել նրա գեղեցիկ ընտանիքն ու ընտանիքի ազդեցությունը Արշակյանի կարիերայի զարգացման և ընտրած ուղու վրա։

Հ․ Արշակյանի հայրիկը մշտապես աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, ընտանիքում հաճախ բուռն կերպով քննարկվել են քաղաքական հարցեր, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել Հ․ Արշակյանի գիտակցության ձևավորման վրա, սակայն նա մի առիթով խոստովանել է, որ քաղաքականությամբ չէր զբաղվի, եթե երկրի կառավարումն ընթանար ցանկալի հունով։

Հ․ Արշակյանը երեք դուստրերի հայր է։ Նրա դուստրերն են՝ Լյուսին, Լիլիթը և Սառան Նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր հայրը շատ քիչ ժամանակ է կարողանում անցկացնել իր բալիկների հետ, քանի որ զբաղված է խիտ ու հագեցած աշխատանքային գրաֆիկով։

Աղջիկների հետ շփման բացը նախարարը ինչ-որ կերպ փորձում է լրացնել՝ առավոտյան նրանց կրթական հաստատություններ ուղեկցելով։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: