Ժամանակին բավականին հայտնի երգչուհի Օլգա Այվազյանը ամուսնանալուց հետո այլևս երգարվեստով չի զբաղվում և նոր երգեր չի հրապարակում։

Երգչուհու ամուսնության մասին հանրության լայն շրջանակները տեղեկացան միայն այն ժամանակ, երբ լույս աշխարհ էր եկել Օլգայի առաջնեկը։

Առաջնեկի մեկ տարին լրանալուց հետո Օլգան խոսել է այն մասին, որ ամուսինը չի ցանկանում հանրայնացնել իրենց անձնական կյանքը։

Նրանք տղային Օլգայի ամուսնու ցանկությամբ Ռմա են անվանակոչել։ Այսօր Ռոման արդեն չորս տարեկան է, իսկ Օլգայի երկրորդ բալիկը՝ դուստրը, ավելի փոքր է։

Օլգայի հազվադեպ հրապարակումներից հասկանալի է դառնում, որ երբեմնի երգչուհին այժմ զբաղված է երեխաների խնամքով և ժամանակի հիմնական մասը նրանց հետ է անցկացնում։ Ամիսներ առաջ Օլգան խոսել էր այն մասին, որ մահացել են իր ծնողները։

Նախ մայրն է մահացել, ապա նաև հայրը։ Այսօր երգչուհին ափսոսանքով հայտնում է սկեսուրի մահվան մասին։ Նա տեղադրել է սկեսուրի լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Իմ Ռոմուլի և Մոնուլի Բաբուլ, կկարոտենք քեզ»։