Արդեն շատ-շատերի համար բավականին սիրված ու ճանաչված դարձած երգիչ-դերասան Կարեն Ասլանյանը պարբերաբար սկսել է ուրախացնել իր գործունեության սիրահարներին:

Կարեն Ասլանյանի վերջին ուրախանալու առիթը օրեր առաջ նրա հանրայնացրած երգի տեսահոլովակը: Երգը սիրելի աղջկա պահանջկոտ ու թերահավատ լինելու մասին է: Երգիչը դժգոհում է սիրելի էակին արած ամեն տեսակ ուշադրության դրևորումների չբավարարվա լինելուց:

Երգը ռիթմիկ է, իսկ տեսահոլովակն առանձնապես հետաքրքիր լուծումներ չունի. այն կառուցված է Կարենի համերգային ելույթից կտրված հատվածների միավորումից: Տեսահոլովակում երևում է երկրպագուների ջերմ ու սիրառատ վերաբերմունքը սիրելի երգչի նկատմամբ:

Երգը հետաքրքրական է նաև նրանով, որ այն ամբողջապես հեղինակել է հենց երգիչը՝ Կարեն Ասլանյանը: Արձագանքող երկրպագուների մեջ կան նաև այնպիսիները, որոնք հարցնում են, թե ինչու Կարենը հանդես չի գալիս Դիանա Մխիթարյանի հետ:

Դժվար չէ եզրակացնելը, որ երկրպագուները նրանց արդեն սովորել են տեսնել միասին: