Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ տղա․ Նունե Եսայանը լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով որդուն

Նունե Եսայանը տարիների ընթացքում կարողացել է գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք ստեղծել Ավո Խալաթյանի հետ միասին։ Նրանք երկու զավակների են մեծացնում։ Զավակներից ավագը Հենրին է։

Հենրին արդեն մեծ տղա է։ Նա ունի բավականին լուրջ նախասիրություններ և հետաքրքրությունների լայն շրջանակ։

Այսօր Հենրիի հերթական հոբելյանն է։ Մայրը, տեղադրելով իր և Հենրիի համատեղ լուսանկարը, իր սոցհարթակում շնորհավորել է որդուն՝ գրելով․ «Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ տղա»։

Լուսանկարում Հենրին արդեն հասել է իր մայրիկի հասակին։ Նա արտաքնապես բավականին նման է իր մայրիկին, իսկ ընտանիքի կրտսեր զավակը՝ Բեթին, արտաքնապես շատ ավելի նման է իր դերասան հայրիկին, չնայած որ նախասիրությունները մայրիկի մասանգիտության կողմն են։

Նշենք, որ վերջին շրջանում Ավո Խալաթյանը բավականին պասիվ է հանրային հարթակներում։ Մի ժամանակ եթերից ամեն օր առավոտյան հաղորդումների շրջանակներում երևացող Ավոյին այժմ կարելի է տեսնել միայն թատրոնի բեմից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: