Մոսկվա կինոթատրոնին հարակից փոքրիկ բակային հատվածում, ինչպես հայտնի է, տարիներ առաջ սիմվոլիկ շախմատի տախտակ է պատրաստվել ու ամրակցվել, որի մոտ սիրում են ժամանակ անցկացնել շատերը՝ տարբեր տարիքների ու սեռերի մարդիկ։

Քանի որ շախմատի տախտակից ու բավականին մեծ քարերից օգտվում են հիմնականում մանկահասակ երեխաները ու այդ եղանակով զվարճանում, հաճախակի են քարերը վնասվում ու նորոգվում, կամ էլ փոխարինվում են նորերով։

Վնասված ու կոտրված քարերի կողքով անտարբեր չի կարողացել անցնել Լևոն Արոնյանը։ հանրահայտ շախմատիստը և լրագրողներից Մարկ Գրիգորյանը փորձել են կարգի բերել շախմատային այս հայտնի տախտակը։

Նրանք ուսումնասիրել են շախմատի վնասված խաղաքարերը, փորձել են դրանց անջատված մասնիկներն իրար միավորել ու ամրացնել՝ նորոգելով վնասվածքները։ Այս պատկերը ներկայացնող տեսանյութը սոցհարթակում տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել։

Ստորև ներկայացնում ենք վերը նկարագրված կադրերը, որոնցում տեսանելի է, թե ինչպես են փորձում կարգի բերել կինոթատրոնին կից գտնվող հայտնի շախմատային տախտակի քարերը հայտնի շախմատիստն ու լրագրողը։