Խաչատրյան Լիլիթը հուլիսի իննին ունեցել է իր տասնչորսերորդ երեխան։ Այդպիսով Խաչատրյանների ընտանիքում աղջիկներն ու տղաները յոթն են դարձել։ Ընտանիքի կրտսերն ու ավագը աղջիկներ են։ Նորածին երեխային Աննա են անվանել։

Հատկանշական է, որ Լիլիթը որևէ մեկից որևէ ակնկալիք չունի։ Նա վստահ է, որ նման երկրում հատկապես հետպատերազմայան տարիներին պետք է շատ լիեն նոր ծնունդները։ Լիլիթին ոգևորում է այն փաստը, որ շատ զավակ կորցրած մայրեր նորից մայրանալու խիզախ որոշում են կայացնում։

Լիլիթ երեխաներից ամեն մեկն ունի իր հետաքրքրությունն ու անելիքը։ Երեխաների մոտ նկատելի են հատկապես երաժշտական կարողություններ։ Տան ավագը Հեղինեն է, որը քսան տարեկան է։ Հեղինեն ունի նկարչական հակումներ և սովորում է Կոնսերվատորիայում։

Ընտանիքի տղաներից Զավենն էլ բժշկական կրթություն է ստանում, իսկ մյուս տղան՝ Հովսեփը, արհեստագործական ուսումնարանում է ուսանում։ Տան զավակներից հինգը դպրոցում են սովորում։